ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին
18.09.2016 | 14:45

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրել է բժիշկների այցի նպատակները և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Ողջունելով ֆրանսիացի բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ցանկացել է հաճելի և անմոռանալի օրեր հյուրընկալ Հայաստան աշխարհում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է Ս. Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես ընդգծելով, որ քրիստոնեության ընդունումով ուղեգծվեց հայ ժողովրդի պատմական ընթացքը:
Նորին Սրբությունն ընդգծեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովրդի ազգային ինքնության և գոյության պահպանության գործում, ինչպես նաև անդրադարձ է կատարել Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին և ներկայիս հովվական ծառայությանը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, խոսելով ՀՀ անկախության տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունների մասին, գոհունակությամբ շեշտել է ջերմությամբ և բարեկամությամբ հատկանշված սերտ կապերը և գործակցությունը Ֆրանսիայի հետ: Գարեգին Բ Կաթողիկոսն աղոթել է, որ երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները միշտ մնան այդքան ջերմ և բարեկամական:

Նորին Սրբությունը, ի դեմս պատկառելի խմբի, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում գործադրվող ջանքերի համար:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանել է բժիշկների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Ցեղասպանության ու խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցուն պատճառված ավերների վերականգնմանը, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և այլ Քրիստոնեական Եկեղեցիների ու կրոնների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, աճող սերնդի քրիստոնեական դաստիարակությանը:


Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունավոր ծառայություն է մաղթել բժիշկներին` Աստծու զորակցությամբ շարունակ նպաստելու մարդկանց առողջ կյանքին:

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ